Մի ժամ ժամանակ ենք տալիս, այս ճիվաղին անվստահություն եք հայտնում, թուղթը բերում եք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 Վարչապետի աթոռը զբաղեցնողը քիչ առաջ էլ հայտնեց, որ ոչինչ չի ստորագրելու, նա այսպես 4 տարի է ստում է, մենք այսօր և այստեղ պետք է լուծենք մեր հայրենիքի հարցը: Այս մասին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հավաքի ընթացքում նշեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Ժողովուրդը ցանկանում է, որ մեկ ժամվա ընթացքում «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խորդրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստորագրեն այս ճիվաղին անվստահություն հայտնելու մասին փաստաթուղթը և ներկայացնեն մեզ»,- ընդգծեց Տոնոյանը:

«Այստեղ 40 հազար քաղաքացի է եկել: Դուք նշածս փաստաթուղթը բերեք, մնացածը մեր գործն է»,- իր խոսքն ամփոփեց Տոնոյանը: