Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

default.jpg

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ կա հրադադարի պայմանավորվածություն
 
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

--00—ԶՀ