ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՄԱԿ ԱԽ Ուկրաինա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի -ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին հղումով։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, նիստը հրավիրվելու է Հայաստանի խնդրանքով։ Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Անվտանգության խորհրդի փակ փորհրդակցությունների ժամանակ։ Այս անգամ քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։

--00--ԱՀ