Ձեր հրատապ և գործնական քայլերը կարող են կանխել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

f6324420e9f40b_6324420e9f450.thumb_.jpg

 
Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ևս մեկ ցեղասպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իմ միջազգային բոլոր գործընկերներին հերթական նամակներով ահազանգել եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 13-ից սկսած` բազմաթիվ գրություններ եմ հասցեագրել աշխարհի տարբեր կառույցների և գործիչների՝ ահազանգելով, թե ինչպես են 21-րդ դարում հայերը միայն հայ լինելու համար խոշտանգվում միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես են թիրախավորվում կանայք, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես է հայ խաղաղ բնակչությունը ստիպված լինում լքել իրենց տները, որպեսզի փրկել իրենց կյանքը Ադրբեջանի հրետակոծությունների պայմաններում։

Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում նաև միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումներն այնքան ակնհայտ և փաստարկված են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանցագործությունների ուղղությամբ իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն։

Հարգելի՛ միջազգային գործընկերներ,

Ձեր հրատապ և գործնական քայլերը կարող են փրկել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ։
Վիճակն օրհասական է, գործե՛ք»,- գրել է նա:

--00—ԶՀ