Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ գոյություն ունի խնդրում եմ ասեք․ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

21

Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը:»: 

Այսինքն ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..:

Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի խնդրում եմ ասեք:

--00—ԻԴ