Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանում․ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է 40-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ի սահմանում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ էր ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել նախ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, ապա քրեական վարույթը վերաորակվել էր սպանության փորձի։ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել էին, որ 27-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք էր պատճառել սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայում ձերբակալված 40-ամյա տղամարդը։

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ