«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

յհ

«Զանգեզուրի միջանցքի» բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Սամարղանդում  ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։  Փոխանցում է vestikavkaza.ru-ն։

Ըստ Ալիևի՝ միջանցքը  շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։

Խոսելով Հայաստանի հետ հետպատերազմյան հարաբերությունների կարգավորման մասին՝ Իլհամ Ալիևը նախ ասել է, որ Բաքուն Հայաստանին տրամադրել է 5 հիմնարար սկզբուն, և ընդգծել խաղաղ համաձայնագրի նախագծի վրա աշխատանքն առանց նախապայմանների և արհեստական ​​ձգձգումների սկսելու անհրաժեշտությունը։

--00—ԻԴ