Ներքին Չարբախը Ղարաբաղ է դառնում. բա ժամանակին ասում էիք՝ հանձնենք, պրծնենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

Ներքին Չարբախը Ղարաբաղ է դառնում. բա ժամանակին ասում էիք՝ հանձնենք, պրծնենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՔՈ ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, քանի որ դա մահացու սպառնալիք է իր համար։ Նահապետյանը նաև շեշտադրեց այն փաստը, որ ամեն անգամ, երբ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը դիմում է ռազմական ագրեսիայի։

Բանախոսի պնդմամբ, մենք պետք է պատրաստ լինենք վճռական մարտի գնալ հանուն մեր պետության անկախության, իսկ այդ օրը հեռու չէ։

--00—ԻԴ