35-ամյա տղամարդը դանակահարել էր կնոջն աշխատավայրում՝ խանութում․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Սեպտեմբերի 16-ին՝ կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել:

Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայինի կտրած-ծակած վերք»:

Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում 35-ամյա տղամարդը ներկայացել է տեղի իրավապահներին՝ հետը բերելով հանցագործության գործիք դանակը։ Նա ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00—ԼՄ