Շվեյցարիայի նախագահը շնորհավորական ուղերձում մտահոգություն է հայտնել ռազմական էսկալացիայի մասով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Երևանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։

Իր ուղերձում նախագահ Կասիսը վերահաստատել է, որ Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:

«Այս իրավիճակը պահանջում է հակամարտության երկարաժամկետ լուծում բանակցությունների միջոցով»,- նշել է Համադաշնության նախագահը։

--00—ԼՄ