Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

07142230e0169932ff409690c259b86671f03d.jpg

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել այս տարվա նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները նշանակել 2022 թվականի նոյեմբերի 20-ին», - ասված է հրամանագրի տեքստում:

--00—ԶՀ