Նիժնի Նովգորոդ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

թռիչք

Նիժնի Նովգորոդ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ ցամաքում սպասել են վերակենդանացման եւ շտապօգնության մեքենաները։ Բժիշկները բարձրացել են ինքնաթիռի սրահ, սակայն ուղեւորն արդեն մահացած է եղել։  

--00--ԱՀ