Դատավոր Ժորա Չիչոյանը երդվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ ԲԴԽ-ում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի երդման արարողությունը:

2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակել է հայտարարության առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Խորհրդի մյուս անդամները շնորհավորել են նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

--00—ԼՄ