Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford Transit»-ը․ վարորդներից մեկը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

վթար

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1984 թ.) և «Ford Transit» (վարորդ` Ա. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00--ՀԱ