Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց բարերար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հանդիպել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ:Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Արցախի ապագայի հարցը մտահոգում է ողջ ժողովրդին, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն ու անհանգստությունները:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հանդիպեցի վրանի տակ հավաքված մի խումբ արցախցիների: Անկեղծ զրույց ունեցանք նրանց անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ:

Ուրախ էի լսել, որ շատ հարցերի լուծումներ նրանք ևս տեսնում են համախմբման միջոցով»,-նշել է նա:

--00--ԱՀ