Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են Infiniti-ն ու Opel Zafira-ն, կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Infiniti և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղոփոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 1 հաշվարկով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  

--00—ԼՄ