Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի քաղաքապետի հետ քննարկել է մանկապարտեզների ավելացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News   

ռռ

Ձեռնարկատեր և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը գրում է․

«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, լուծման ենթակա առաջնային խնդիրների ու հնարավոր համագործակցության մասին:

Խոսելով քաղաքի առաջնահերթ խնդիրների մասին, քաղաքապետն առանձնացրեց նաև մանկապարտեզների ավելացման հարցը: Այդպիսի «խնդրի» առկայությունն իսկապես ուրախացնում է ինձ: Սա նշանակում է, որ պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ ապրող մարդկանց չեն հիասթափեցնում և նրանք շարունակում են իրենց ապագան տեսնել հայրենի քաղաքում:»։

--00—ԱՊ