«Փաստ». Փաշինյանին խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում «դասավորել»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ցանկացել է նույնիսկ մեկնել հայաշատ Լոս Անջելես՝ այնտեղ էլ հանդիպում ունենալու:

Սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»: Խոստացվել է այնպիսի «ինչ-որ բան անել» Նյու Յորքում, որը կարելի լինի պատշաճ մատուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ