«Հրապարակ». «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը նոսրանո՞ւմ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

5

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021 թ․ մարտին, քաղաքական դաշտ մտած «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը, պարզվում է, համալրվելու փոխարեն նոսրանում են։ Կուսակցությունը, հիշեցնենք, հիմնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` մարզի մի քանի գործող համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Արթուր Սարգսյանի հետ, իսկ շարքային կուսակցականների գերակշիռ մասն էլ սյունեցիներ էին: 

Նախ, ամիսներ առաջ տեղեկացանք, որ Մանվել Փարամազյանն է սուսուփուս դուրս եկել կուսակցությունից: Ապա տեղեկացանք, որ ուրիշներն էլ են դե ֆակտո կամ դե յուրե դադարեցրել կուսակցական գործունեությունը: Խոսակցություններ կան, որ առաջիկայում մի քանի կարկառուն դեմքեր էլ դուրս կգան` հայտարարելով այդ մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ

Տեսանյութեր