Ուր մնացին անկլավները. Փաշինյանը խաբել է. մաս 98. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

41

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ՝ մեր միջազգայնորեն ճանաչված 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը». երեկ Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն էր արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթի ժամանակ:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, փաստացի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախից եւ անկլավներից, որոնց վերաբերյալ նախկինում այլ հայտարարություններ են եղել: «Անկլավներն էլ են դրանց մեջ մտնում: Էն որ՝ «հորս արեւ, մորս արեւ» երդումներ էին ուտում, «քֆուրներ» էին ուտում, որ Քյարքիի հարց չկա, Տավուշի մարզի հարց չկա. բա 29.8-ի մեջ Տավուշի անկլավները չեն մտնում: Չի մտնում նաեւ Տիգրանաշենը, տալիս է ու ինքն է առաջարկում, ասելով՝ ինձ 29.8 տվեք, հերիք է», – ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

Հիշեցնենք, որ անկլավների մասին վերջին շրջանում ՔՊ-ականների կողից բազմաբնույթ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշում էր. «Շատ է խոսվել անկլավների մասին, եւ մինչեւ այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»:

Փաստորեն հիմա ստացվում է՝ առանց իրավական հիմքերը ստուգելու Փաշինյանը խնդրում է ճանաչել գոնե 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը: Այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

--00—ԻԴ