Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։45-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտ, բախվել են Երևանի բնակիչները՝ 32-ամյա Վահե Ալեքսանյանի վարած BMW մակնիշի և 42-ամյա Էմիլ Գալստյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Վ. Ալեքսանյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության փորձաքրեագիտական կենտրոնում՝ որպես փորձագետ։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր