Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երեւանի և Բաքվի հետ՝ նպաստելու խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Իրանցի նախարարն ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և սահմանների անընդունելիության վերաբերյալ։

--00—ԼՄ