Պատերազմ չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Պատերազմ չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, պատերազմի լրջագույն սպառնալիք կա, դա արդեն իսկ օրերի հարց է։

Ըստ նրա ինչպես 44 օրյա պատերազմի պարագայում, այնպես էլ հիմա, գործ ունենք հստակ պայմանավորվածությունների հետ. Փաշինյանն ու Ալիևը համաձայնության եկել են կռվով կյանքի կոչել իրենց բանավոր պայմանավորվածությունները։ Ղազարյանի պնդմամբ, Փաշինյանը ընդգծված հակառուսական քաղաքականություն է իրականացնում և նպատակ ունի փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ թեքվելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմը։

--00—ԶՀ