Շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

սա

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Audi-ն կողաշրջվել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

--00—ԻԴ

Տեսանյութեր