Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee»–ն շրջվել է․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

74

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ․ Ա․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Վ․ Խ․-ին (ծնված 1996 թ.) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր