Սանոսյանը և ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Իսպանիայի միջև ավիացիոն կապի հաստատումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։

Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։

Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքաների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։

--00—ԼՄ