ՌԴ-ում 25-ամյա երիտասարդը կրակ է բացել զինկոմիսարիատում․ կա տուժած՝ ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

760830549096.1865-900x.jpeg

Իրկուտսկի Ուստ-Իլիմսկում երիտասարդը կրակ է բացել տեղի զինկոմիսարիատում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ 25-ամյա երիտասարդը վեց անգամ կրակել է Ուստ-Իլիմսկի զինկոմիսարի վրա։ Երիտասարդը ձերբակալվել է։

Տեղեկությունը հաստատել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Նրա խոսքով՝ զինկոմիսարիատի պետը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

--00—ԶՀ