Նուբարաշենի բանտախցում հայտնաբերվել է սպանության հատկանիշներով կալանավորված 35-ամյա տղամարդու դին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

41

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր, սեպտեմբերի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտում մահվան դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների շտապօգնության 41 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ ահազանգ է ստացվել  նշված հիմնարկից, որ կալանավորի ինքնազգացողությունը վատացել է։ Ժամանած բժիշկները արձանագրել են թիվ 29 խցի կալանավոր՝ 35-ամյա Զոհրաբ Կարապետյանի մահը։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ էլ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցված քրեական գործով։ 

--00—ԻԴ