Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ Քուրդիստանի դրոշը պարզելու համար 5 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

քա

Դիարբեքիրում «Ամեդսփոր»-«Բուրսասփոր» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իրաքյան Քուրդիստանի դրոշը ծածանելու համար 5 մարդ է ձերբակալվել։Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այդ գործով իրավական գործընթաց սկսելու մասին ավելի վաղ հայտարարել էին Դիարբեքիրի նահանգապետարանը և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Ֆուտբոլային խաղը կայացել է սեպտեմբերի 26-ի երեկոյան։ Ինչպես պարզ է դարձել սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններից, խաղի ժամանակ որոշ երկրպագուներ ծածանել են Քուրդիստանի դրոշը։ Եղել են նաև երկրպագուներ, որոք իրանական բանտում կյանքը կորցրած Մահսա Ամինիի լուսանկարներով շապիկներ են կրել։

--00—ԻԴ