Նախագահներն ու կաթողիկոսը Գեղարդից ոտքով թող գան ու միասնության կոչ անեն. Սարդարապատ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News           

Իշխանասարի, Ջերմուկի և Սոթքի ուղղությամբ թշնամին մի քանի հենակետ առաջ է եկել, Ջերմուկի և Սոթքի ուղղությամբ թեժ մարտեր են եղել, այո, ցավոք, մարդկային և տարածքային կորուստներ ունենք, սակայն բանակը լավ կռվել է, թույլ չենք տվել, որ թշնամին բնակավայրեր մտնի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով սպտեմբերի 13-ին ադրբեջանցիների կողմից լայնամաշտաբ հարձակմանն ու հայկական կողմի կորուստներին:

Անդրադառնալով օրեր առաջ Էջմիածնում Վեհափառի, ՀՀ նախկին երեք նախագահների և Արցախի երկու նախագահների հանդիպմանը՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ նախաձեռնությունը ողջունում է, բայց լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանին քննարկումներին մասնակցելու առաջարկ արվի:

«Կոչ եմ անում նախագահներին ու կաթողիկոսին, որ Գեղարդից ոտքով խաչը ձեռքներին Երևան գան ու ժողովրդին միասնության կոչ անեն, ասեն, որ նոր Սարդարապատ է սկսվելու, ժողովուրդը, երբ հասկանա, որ վիճակը ծանր է՝ կմիավորվի»,-ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ