Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ֆ

Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

--00—ԻԴ