Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Սեպտեմբերի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ Մաննայիի հետ: Այդ մասին ասված է Կատարում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային, ներկայացրել դրա հետևանքով ստեղծված իրադրությունը»,- նշված է գրառման մեջ։

--00—ԶՀ