ԱԺ-ում ՔՊ խմբակցության նիստին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

կք
           

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր Ազգային ժողովում խմբակցության նիստ է անցկացրել, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է 24News-ի թղթակիցը: 
Հարցին, թե ինչու է նախարարը մասնակցում խմբակցության նիստին, դա կապվա՞ծ է արդյոք ազգությամբ քուրդ երկու անձանց Թուրքիա հանձնելու տեղեկությունների հետ, Անդրեասյանը չպարզաբանեց:
Նշենք, որ երեկ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամներ՝ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա: 
Տեղեկության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից:
Ավելի ուշ ԱՆ-ն ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։

Սակայն, Արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»:

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ