Լարսի անցակետը մեկ շաբաթում 115 հազար մարդ է հատել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սֆ

Վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։

Ռուսական TASS պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Գրում է Aliq Media-ն։

Տոմաևը նշել է, որ այս ցուցանիշը 23,3 տոկոսով բարձր է նախորդ հաշվետու շաբաթվա ցուցանիշից։

«Երկրում իրականացվող մասնակի մոբիլիզացիայի հետ կապված՝ վերջին մի քանի օրերին զգալիորեն ավելացել է Վրաստանի ուղղությամբ ուղևորահոսքը»,- ասել է Տոմաևը։

Ըստ Տոմաևի, այսօր Վերին Լարսի մոտ 3 500 մեքենա է սպասվում:

Ի դեպ, Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքային հատուկ ռեժիմի:

--00—ԻԴ