Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՔՊ-ի կողմից առաջադրվել են որպես ԲԴԽ անդամի թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

--00--ԱՀ