Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրիտիկական է․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում են ունեցել, հայտնի է նրանց զրույցի առաջին մանրամասները։

Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։

Մակրոնը նաև Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ասել է. «Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ խիստ կրիտիկական։ Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, և այդ երկխոսությունը պետք է վերսկսվի առանց հապաղելու»։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է առաջիկա ժամերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

--00—ԻԴ