Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ադրբեջանը 2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները և պետք է դուրս գա այնտեղից։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԶԼՄ-ների համար արված հայտարարության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում:

Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար», - ասել է նա։

--00--ԱՀ