ԱՀ ԱԳ նախարարը ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանին տրվեղ օգնության կրճատումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շերմանի (Կալիֆորնիա) և Ամերիկայի հայկական հարցերով ներկայացուցիչներ՝ կոնգրեսականներ Աննա Էշուի (Կալիֆորնիա) և Ջեքի Սփիերի (Կալիֆորնիա) հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարար Դավիթ Բաբայանը կոնգրեսականների հետ զրուցել է տարածաշրջանային վերջին զարգացումների և Ադրբեջանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող օգնության կրճատման կարևորության մասին։

--00--ԱՀ