Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆդ

Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում Հայաստանին աջակցելու կոչ է արել:

«Հրավիրում եմ Ֆրանսիային եվրոպական և միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար:

Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի և Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի միջև երկակի ստանդարտներ չեն կարող լինել», - գրել է քաղաքական գործիչը՝ կցելով #SaveArmenia և #StandWithArmenia հեշթեգները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած: Ադրբեջանի զորքը շարունակում է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում:

--00—ԻԴ