Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

--00--ԱՀ