Կեցցե՛ք. հուսանք, մի օր ձեզ արժանի իշխանություն կունենանք․ Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Մի պահ փորձեք պատկերացնել սահմանին կանգնած զինվորի հոգեվիճակը.

վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ազգակործան կապիտուլյանտ՝ ամեն գնով «խաղաղություն» մուրացող, ՀՀ առաջին նախագահն ասում է, էլ տարբերակ չկա, պետք է կապիտուլյացիա ստորագրել, հակառակ դեպքում ավելի վատ կլինի... գիտի, թե ինչպես է առայսօր այս իշխանությունը վարվում հայրենիքի համար զոհվածների և նրանց ծնողների հետ, տեսնում է նրանց վայելքներն ու խրախճանքները, բայց միևնույն է՝ պահում է իրեն վստահված սահմանը կյանքի գնով: Անբացատրելի է ուղղակի: 

Կեցցե՛ք։ Հուսանք, մի օր ձեզ արժանի իշխանություն կունենանք»։

--00--ԱՀ