Ղազախստանի ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին տեղեկություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին պաշտոնական տեղեկություն է ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին:

--00--ԱՀ