ԱԱԾ շենքի մոտ փաստաբանի հետ կատարվածը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դս

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, փաստաբան Գայանե Պապոյանի հետ տեղի ունեցած միջադեպը նրա մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

«Մենք անմիջապես զրուցել ենք նրա հետ և տեղեկացել կատարվածի մասին: Բարեբախտաբար մեր գործընկերոջ մոտ ամեն բան կարգին է: Մնացյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ են տարվում»,- գրել է Տիգրանյանը:

--00—ԻԴ

Տեսանյութեր