Երևանում բախվել են Ford Transit-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Սեպտեմբերի 27-ին մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30–ի սահմանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կամրջի սկզբնամասում Երևանի բնակիչ, 48-ամյա Արամ Վարդարեանը իր վարած «Վեսնա» մակնիշի մոպեդով բախվել է Երևանի բնակիչ, 66-ամյա Էդվարդ Աբրահամյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա. Վարդարեանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: 

--00—ԼՄ