Լեռնանիստի սարերում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

լեռնա

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։

--00—ԼՄ