Մակրոնը զանգահարել է Ալիևին. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

2

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկը։

Ֆրանսիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ պահպանելու հրադադարը և ադրբեջանական ուժերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը։  Մակրոնը հիշեցրել է  նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

Մակրոնը Ալիևին տեղեկացրել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամության մասին և հայտնել, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել այդ բանակցություններին։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն: Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

--00—ԼՄ