Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվել է, հայտնվել դաշտում. ամուսիններ են հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմանում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ վիրավորները ամուսիններ են: 

--00—ԼՄ