Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Զոհրաբ Մնացականյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։ Հիշեցնենք․ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, բայց մինչ օրս պահպանում է կապերն իշխանությունների հետ ու չի քննադատում նրանց, երբեմն էլ նրանց օգտին թվիթներ է անում։

Մեզ ասացին, որ Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։ Նրա շրջապատից հաստատեցին այս տեղեկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ՀԱ