Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

ԱԺ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են  ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման  գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

--00--ՀԱ