Մոտ 1 տոննա սառեցված ձուկ տեղափոխող բեռնատարը Վրաստանի անցակետից հետ է ուղարկվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

308534634_7969

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա, գրում է «Ալիք Մեդիան»:

Տեղեկության համաձայն, Վրաստանի մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են մակնշման անհամապատասխանություն և ջերմաստիճանի ռեժիմի խախտում։

«Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված բեռը (1008 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր